Նոր BlackBerry սմարթֆոն RIM-ից (ֆոտոշարք)

Կանադական RIM (Research in Motion) ընկերությունը երեկ ներկայացրել է իր նոր սմարթֆոնի առաջին և միակ լուսանկարը, որում պատկերված էր միայն սմարթֆոնի մի մասը: Սմարթֆոնն աշխատում է BlackBerry 10 օպերացիոն համակարգով:

Այսօր ինտերնետում հայտնվել է սմարթֆոնի նոր որակյալ լուսանկարներ, որոնց միջոցով կարելի է պատկերացում կազմել վերջինիս արտաքին տեսքի, դիզայնի մասին: Սարքն ունի microSD մուտք, 3.5մմ մուտք ականջակալների համար, microHDMI ինտերֆեյս, microUSB բնիկ, LED առկայծումով հիմնական և դիմայն ֆոտոխցիկ, ինչպես նաև 1800մԱ/Ժ հզորությամբ մարտկոց:

Հիշենք, որ սարքը պաշտոնապես ներկայացվելու է 2013թ. հունվարի 10-ին:

Աղբյուրը՝ theverge.com