Google Maps-ը հասանելի է Apple սարքերի համար


Google ընկերությունը թողարկել է անվճար Google Քարտեզներ ծրագիր  (Google Maps) iOS սարքերի համար: Դրանք արդեն հասանելի են Apple-ի օնլայն խանութ App Store-ում:

Հիշենք, որ Google Maps-ը մշտապես ինտեգրված ծրագիր էր iOS-ում մինչև Apple-ը չորոշեց iOS 6-ում փոխարինել այն սեփական քարտեզով: Սակայն Apple Քարտեզները մեծ քննադատության արժանացան ոչ ճշգրիտ տվյալներ պարունակելու համար: Մեկ շաբաթ անց ընկերության ղեկավար Թիմ Կուկը պաշտոնապես ներողություն խնդրեց օգտագործողներից ծրագրի խնդիրների համար:

Հիշենք, որ Google Maps-ը աշխատում է թե՛ iPhone-ների, թե iPad պլանշետների և թե iPod touch փլեյերների հետ: