2012թ. լավագույն 5 սմարթֆոններն ըստ Gizmodo-ի

Ճանաչված ՏՏ պորտալ Gizmodo-ն կազմել է 2012թ. ամենակարևոր սմարթֆոնների վարկանշային ցուցակը, որում տեղ են գտել 2012-ի ընթացքում մեծ հետաքրքրություն առաջացնող սարքերը:

Վարկանշային ցուցակը գլխավորում է հարավկորեական Samsung ընկերության Galaxy S3 սմարթֆոնը: Gizmodo-ն ընդգծում է, որ Samsung-ին հաջողվել է հզորացնել իր ֆլագման սմարթֆոնը թե՛ տեխնիկապես և թե՛ արագագործության տեսանկյունից:

Երկրորդ ամենակարևոր սմարթֆոնն ըստ Gizmodo-ի, Lumia 920-նն է, որը համարվում է ֆիննական Nokia-ի լավագույն WP սմարթֆոնը: 2-րդ հորիզոնականը սմարթֆոնը զբաղեցրել է իր PureView տեսախցիկի և օպերացիոն համակարգի շնորհիվ:

3-րդ հորիզոնականում է iPhone 5-ը: Չնայած սմարթֆոնը նորարար լուծումներ չունի, սակայն իր դիզայնի շնորհիվ այն կարող է համարվել 2012թ. լավագույն սմարթֆոններից մեկը: 4-րդ կարևոր սմարթֆոնների մեկը Gizmodo-ն համարում է Nexus 4-ը: Իսկ 5-րդ տեղում կրկին Samsung-ի սարքերից մեկն է՝  Galaxy Note II-ը:

Աղբյուրը՝  gizmodo.com