Galaxy S IV սմարթֆոնի կոնցեպտ

Բրազիլացի դիզայներ Վիկտոր Մոնտեիրոն ներկայացրել է Samsung-ի ֆլագման-սմարթֆոնի հաջորդ սերնդի՝ Galaxy S IV-ի կոնցեպտ:

Նրա պատկերացմամբ, սարքն ունենալու է 4.8 դյույմ HyperAMOLED էկրան, պաշտպանիչ ապակի Corning Gorilla Glass 3, քառամիուկ Cortex A9 պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ և քառամիջուկ Cortex A10 պրոցեսոր՝ 2ԳՀց հաճախականությամբ, MaliX 500 MP գրաֆիկական չիպ, 12Մպ հիմնական և 4Մպ դիմային ֆոտոխցիկ:

Սմարթֆոնի կաղապարը պատրաստված է ալյումինից, հաստությունն է 6.8մմ: Սարքն աշխատում է Android 4.2 Jelly Bean օպերացիոն համակարգով: