Huawei-ը պատրաստվում է թողարկել բյուջետային Honor 8 սմարթֆոնը

Վերջերս ներկայացվեց Huawei Honor V8 սմարթֆոնը, որն արժե 350 դոլար: Սակայն ընկերությունը պատրաստվում է թողարկել նաև այս մոդելի ավելի մատչելի տարբերակը՝ Huawei Honor 8-ը:

Սմարթֆոնի երկու պանելները պատված կլինեն 2.5D պաշտպանական ապակով: Ինչ վերաբերում է պարամետրերին, ապա Huawei Honor 8-ը կունենա 5,2 դյույմ անկյունագծով էկրան, Kirin 950 կամ 955 միաբյուրեղ համակարգ, 4 ԳԲ օպերատիվ հիշողություն, USB-C, անլար լիցքավորման հնարավորություն և կենցաղային իրեր կառավարելու ունակություն:

Հեռախոսը կունենա նաև 12 Մպ տեսախցիկ և 3000 մԱժ տարողությամբ մարտկոց:

Huawei Honor 8-ի անոնսը տեղի կունենա ս.թ. հունիսին:

Աղբյուրը՝ Gizmochina