iPhone 5-ի շքեղ կաղապարների հավաքածու իտալացի ոսկերիչներից

Իտալական ոսկերչական տուն Perla Penna-ի ղեկավար Իլյա Ջակեմետտին դարձել է իտալական CAVIAR ընկերության արտադած iPhone 5 սմարթֆոնների շքեղ կաղապարների հավաքածուի հեղինակը: Ձեր սիրելի iPhone 5-ի կաղապարը կարող է լինել կոկորդիլոսի կամ անապատային սև կոբրայի կաշվից և զարդարված լինել ոսկուց և ադամանդներից:

Այս հավաքածուն թողարկվել է սահմանափակ քանակությամբ և կարճ ժամանակում մեծ պահանջարկ ձեռք բերել ընկերության հիմնական հաճախորդների շրջանակում: Ջակեմետտիի խոսքով յուրաքանչյուր կաղապարի մոդել թողարկվել է 99 օրինակով:

Կաղապարների այս շքեղ հավաքածուն պատրատսված է իտալական ոգով: Ոսկերիչները այն պատրաստելիս օգտագործել են Ֆլորենցիայի և Հին Հռոմի մանրանկարչության զարդանախշեր և մոտիվներ: Հեղինակի խոսքով, այս հավաքածուն մշակույթի, ավանդույթների, դիզայնի և նոր տեխնոլոգիաների միավորում է: iPhone 5-ի շքեղ կաղապարների հավաքածուի մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել CAVIAR-ի կայք: Դիտեք նաև սմարթֆոնի գովազդը: