Խաղային սմարթֆոն Nokia Lumia Play (ֆոտոշարք)

Սովորաբար, երբ խոսքը գնում է խաղային սմարթֆոնների մասին, շատերը միանգամից հիշում են PSP կամ Xbox սարքերը: Այսօր Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Nokia Lumia Play կոնցեպտային խաղային սմարթֆոնը՝ նախագծված դիզայներ Անտոնիո Սելեստինոյի կողմից:

Nokia Lumia Play-ը ունի հատուկ շարվող խաղային կոճակներ, որոնց շնորհիվ սմարթֆոնը ստանում է խաղային սարքի տեսք: Սարքի էկրանն ունի 1136 x 640 պիքսել թույլատվություն և պաշտպանիչ ապակի Gorilla Glass, 4Մպ դիմային ֆոտոխցիկ, 10Մպ հիմնական ֆոտոխցիկ՝ Full HD տեսանկարահանելու հնարավորությամբ: Բացի դրանից, սարքը հագեցած էքառամիջուկ պրոցեսորով, 2Գբ օպերատիվ հիշողությամբ և աշխատում է Windows Phone 8 օպերացիոն համակարգով: