2012թ. լավագույն Android ծրագրերը. Google

Google ընկերությունը իր Google Play ինտերնետ խանութում հրապարակել է տարվա լավագույն Android ծրագրերի ցուցակը: Լավագույն տասնյակում հայտնված ծրագրերից 6-ն անվճար են: Google-ը նշում է, որ ծրագրերի մի մասը Google Play-ում հայտնվել են 2012-ին, մի մասն էլ 2012-ին հանդես է եկել խոշոր թարմացումներով:

Եվ այսպես 2012թ. լավագույն Android ծրագրերն են՝

  • Evernote՝ նշումներ կատարելու ծառայութուն
  • Pinterest՝ լուսանկարներով փոխանակվելու սոցցանց
  • Grimm’s Snow White ՝ հեքիաթների ինտերակտիվ գիրք
  • Pocket՝ վեբ էջերը օֆլայն դիտելու ծրագիր
  • Expedia Hotels & Flights՝ հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման ծառայություն
  • Ancestry՝ տոհմածառ կազմելու ծրագիր
  • Fancy՝ սիրելի իրերի լուսանկարների փոխանակման սոցցանց
  • SeriesGuide Show Manager՝ սերիալների «կազմակերպման» ծրագիր
  • Pixlr Express՝ ֆոտոխմբագիր-ծրագիր
  • TED՝ ճանաչված մարդկանց հանրային ելույթների դիտման ծրագիր

Հիշենք, որ Android բջջային օպերացիոն համակարգը համարվում է ամենաճանաչվածն աշխարհում: Ըստ StatCounter-ի, բջջային սարքերի շուկայի 32%-ն աշխատում է Android-ով: