Canon ընկերությունը «CES 2013» ամենամյա ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է յուրօրինակ կոմպակտ PowerShot N ֆոտոխցիկը: Ընկերության խոսքով, ֆոտոխցիկն ամբողջովին նորույթ է ՝ լուսանկարահանման նոր ստեղծագործական մոտեցումներով, ինչպես նաև լուսանկարները՝ սոցցանցերում արագորեն վերբեռնելու հնարավորությամբ:
Ֆոտոխցիկի չափսերն են՝ 78, 6×60, 2×29, 3 մմ: Այն ունի յուրօրինակ շարժելի սենսորային էկրան և հագեցած է Wi-Fi-ով: Ֆոտոխցիկն ունի 12.1Մպ թույլատվություն, DIGIC 5 պրոցեսոր, մինչև 6400 ISO, որը հնարավորություն է տալիս ստանալ պարզ լուսանկարներ մութ լուսավորությամբ: Օբյեկտիվը 28մմ է, որն ունի 8x օպտիկական զում: Ֆոտոխցիկը հագեցած է հատուկ ինտելեկտուալ ստաբիլիզատորով: Բացի դրանից, ֆոտոխցիկով հնարավոր է տեսանկարել Full HD (1080p): PowerShot N-ը հագեցած է Canon Smart Auto տեխնոլոգիայով, GPS-ով:
Այս յուրօրինակ ֆոտոխցիկը վաճառքի է դուրս գալու 2013թ. ապրիլին, հնարավոր արժեքն է ԱՄՆ-ի շուկայում 300 դոլար և 329 եվրո Եվրոպայում: