BlackBerry Z10 սմարթֆոնի առաջին լուսանկարները (ֆոտոշարք)

Կանադական Research in Motion (RIM) ընկերությունն իր նոր սարքերի շնորհանդեսի նախօրեին թողարկել է BlackBerry Z10 սմարթֆոնի գովազդային լուսանկարներ:

BlackBerry Z10-ն աշխատում է BlackBerry 10 օպերացիոն համակարգով, որը՝ ըստ գաղտնի աղբյուրների տրամադրած տեղեկությունների կդառնա Android, iOS и Windows Phone սմարթֆոնների լուրջ մրցակիցը: Ընկերությունը մինչ օրս չի հայտնում նոր ՕՀ-ի հատկությունները: Դատելով լուսանկարներից՝ կարելի է ենթարդել, որ այն բավական նորաոճ է:

Ինչ վերաբերում է Z10 սմարթֆոնին, ապա այն ունենալու է 4.2 դյույմ էկրան՝ 1280 х 768 պիքսել թույլատվությամբ, երկմիջուկ պրոցեսոր՝ 1.5ԳՀց հաճախականությամբ և ինտեգրված գրաֆիկական չիպով, LTE, NFC և 1800մԱ/Ժ հզորությամբ մարտկոց: Սմարթֆոնը հասանելի է լինելու սպիտակ և սև գույներով: