Apple-ը կրճատել է iPhone 5-ի արտադրության ծավալները

Apple ընկերությունը կրճատում է iPhone 5 սմարթֆոնի արտադրության համար նախատեսված էլեկտրոնային բաղադրիչների պատվերները՝ սմարթֆոնի պահանջարկի նվազման պատճառով: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը, ըստ որի շուկայում Android սարքերը դարձել են iPhone 5-ի լուրջ մրցակիցներ:

Մասնավորապես, Apple-ը կրկնակի կրճատել է iPhone 5-ի էկրանների պատվերները, նշում են WSJ-ի գաղտնի աղբյուրները: Apple-ի այս քայլը խոսում է այն մասին, որ iPhone 5-ը չարդարացրեց իրեն:

Հիշենք, որ iPhone 5-ի վաճառքը մեկնարկել է 2012թ. սեպտեմբերին: Չնայած, որ սմարթֆոնի նոր սերունդը հագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով և ավելի հզոր պարամետրերով, քան իր նախորդը, այնուամենայնիվ, սմարթֆոնների շուկայում առկա մի շարք Android սարքեր գերազանցում են iPhone 5-ին իրենց տեխնիկական բնութագրով: