Surface-ը չի կարող մրցակցել iPad-ի հետ

Շուկայում Surface պլանշետի մուտքը Microsoft-ին հնարավորություն տվեց գրավել շուկայի մի փոքր մասը: UBS բանկի վերլուծաբանների համոզմամբ, Microsoft-ին երեք ամսում հաջոցվել է վաճառել ընդամենը 1 միլիոն Surface պլանշետ, ինչը ցածր է անգամ ամենավատ կանխատեսումներից: Հիշենք, որ ըստ մի շարք վերլուծաբանների կանխատեսման, ընկերություն 3 ամսում վաճառելու էր 2մլն: Հավանաբար օգտագործողներին դուր չի եկել կամ պլանշետի բարձր արժեքը կամ էլ արտաքին տեսքը:

Համեմատության համար, Apple-ը նույն ժամանակահատվածում վաճառել է մոտ 20մլն iPad պլանշետ: Փորձագետների խոսքով, օգտագործողները՝ գնալով ավելի են նախընտրում Apple կամ Android պլանշետներ: Հնարավոր է, որ Microsoft -ը չափազանց բարձր արժեքով է վաճառքի հանել Surface-ը՝ 500-700 դոլար:

Կարծես թե Windows RT պլանշետը չի կարող մրցակցել շուկայի այլ արտադրանքների հետ: Microsoft-ին մնում է միայն հուսալ, որ Surface-ի Windows 8 Pro տարբերակը, որի վաճառքը մեկնարկելու է 2013-ին, հաջողության կհասնի:

Աղբյուրը՝ appleinsider.ru