Asha Charme 308, 309 և 311՝ բջջային հեռախոսներ Nokia-ից

Ֆիննական Nokia ընկրությունը այսօր ներկայացրել է Asha Charme 308, 309 և 311 բջջային հեռախոս, որոնք թողարկվել են սահմանափակ քանակությամբ՝ նախատեսված որոշ ԱՊՀ երկրների համար: Բոլոր երեք մոդելները պատված են ոսկյա և արծաթյա ծաղիկներով:

Asha Charme 308 և 309 մոդելներն ունեն 3դյում  անկյունագիծ սենսորային էկրան՝ 240 x 400 պիքսել թույլատվությամբ, 2Մպ հիմնական ֆոտոխցիկ, microSD քարտի մուտք (մինչև 32Գբ), Bluetooth 3.0, FM-թյուներ. Asha 308-ը կարող է աշխատել երկու SIM քարտով:

Asha 311 մոդելը հագեցած է 3դյում անկյունագիծ սենսորային էկրանով՝ 240 x 320 պիքսել թույլատվությամբկ, 1ԳՀց հաճախականությամբ պրոցեսորով, 3.2Մպ հիմնական ֆոտոխցիկով, microSD քարտի մուտքով, Wi-Fi-ով, Bluetooth 2.1-ով և FM թյուներով:

Բոլոր երեք հեռախոսները վաճառքի դուրս կգան 2013թ. վերջում 150-170 դոլար արժեքով:

Աղբյուրը՝ Nokia.