Google-ի մաքուր շահույթը 2012-ին աճել է 10%-ով

Աշխարհի ինտերնետ հսկա Google ընկերության մաքուր շահույթը 2012-ին աճել է 10%-ով՝ մինչև 10.74 միլիարդ դոլար՝ նախորդ 9.74 մլրդ-ի հետ համեմատ: Ընկերության յուրաքանչյուր բաժնետոմսի արժեքը կազմել է 32.3 դոլար:

Google-ի տարեկան եկամուտն իր հերթին աճել է 32%-ով՝ մինչև 50.7 մլրդ. դոլար: Գովազդից եկամուտները նույնպես աճել են՝ բերելով ընկերությանը 43.69 մլրդ. դոլար: Միայն 2012թ. 4-րդ եռամսյակում ընկերությունը գովազդից ստացել է 12 մլրդ. դոլարի եկամուտ: 2012թ. 4-րդ եռամսյակում ընկերության մաքուր շահույթը աճել է 7%-ով:

«Մենք 2012-ն ավարտեցինք շահույթի աճով: Ավելին, առաջին անգամ մենք հասանք 50 մլրդ. դոլարից ավելի տարեկան եկամտի»,- նշել է ընկերության ֆինանսական տնօրեն Լարի Փեյջը: