Թողարկվել է iOS 6.1 թարմացումը

Apple ընկերությունը թողարկել է iOS 6 օպերացիոն համակարգի նոր թարմացումը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

iOS 6.1 թարմացման ծավալն է 107Մբ: Այն հնարավոր է տեղադրել iPhone 3GS, 4, 4S և 5 սմարթֆոններում և 3-րդ և 4-րդ սերնդի iPad պլանշետներում, iPad mini-ում և 4-րդ և 5-րդ սերնդի iPod touch փլեյերներում և Apple TV սարքում: iOS 6.1-ի տեղադրումից հետո iPhone-ը և iPad-ը կսկսեն միանալ նոր օպերատորների LTE ցանցերին:

iTunes Match ծառայության բաժանորդները հնարավորություն կստանան ներբեռնել iCloud-ցի առանձին երգեր: Apple TV օգտագործողներն իրենց հերթին կկարողանան միացնել սարքին անլար ստեղնաշար: ԱՄՆ բնակիչները հնարավորություն կունենան պատվիրել կինոթատրոնի տոմսեր Siri ձայնային կառավարման օգնականի միջոցով:

Հիշենք, որ iOS 6 ՕՀ-ն գործարկվել է 2012թ. սեպտեմբերի 19-ին: Apple-ի տվյալներով ՕՀ-ն տեղադրված է ավելի քան 300 մլն. սարքերում: