Rapoo H1030 անլար ականջակալները կարելի է անվանել որպես «գին/որակ» իդեալական համադրության օրինակ: Չինական արտադրության գարնիտուրան արժե համեմատաբար էժան է և ունի հիանալի որակ՝ դրանք հենց այն ականջակալներն են, որոնք կծառայեն տիրոջը երկար ժամակի ընթացքում:
Փաթեթավորում և դիզայն
Rapoo H1030 ականջակալները մատակարարվում է ստվարաթղթե արկղում: Բացի անլար գարնիտուրայից, առաքանու հավաքածուի մեջ մտնում է նաև օգտագործման ուղեցույց, USB A->miniB լար և հաղորդիչ: Ոչ շատ, բայց այն ու ամենայն դեպս այստեղ առկա է այն ամենը, ինչը պահանջվում է հարմարավետ աշխատանքի համար:
Ականջակալները բավականին որակյալ են: Օգտագործողներից շատերը արժանապես կգնահատեն դրանց թեթևությունը, չէ որ Rapoo H1030-ի քաշը 80 գրամ է: Գարնիտուրայի հետ անգամ երկարաժամ աշխատելուց հետո օգտագործողը դժվար թե հոգնացություն զգա: Փափուկ պլաստիկ գլխամասը ներսից հագեցած է պողպատյա մետաղալարով: Օգտագործման ժամանական ականջակալները չեն սեղմում ականջներին և շատ հարմարավետ են: Գլխամասը շարժական է, յուրաքանչյուր կողմից կարելի է երկարացնել 3 սմ-ով, “սեղմումներով” 3 մմ յուրաքանչյուրը:
Բարձիկները միանում են գլխամասի հետ պտտվող հոդերի օգնությամբ: Ի շնորհիվ դրա ականջակալները հարմար են յուրաքանչյուր չափսի ականջների համար:
Աշխատանքի մեջ
Համակարգչին գարնիտուրայի հաղորդիչի միացման ժամանակ ավտոմատ կերպով տեղադրվում է Rapoo Wirless Audio ձայնային քարտը, որը իլռելայն օգտագործվում է ձայնի և միկրոֆոնի աշխատանքի համար:
Հաղորդիչը հագեցած է թույլ կարմիր դիոդով, որը մշտապես վառվում է՝ եթե ականջակալները մաիցված են, և թարթում է ականջակալները անջատած լինելու դեպքում: Նույնատիպ դիոդը նախատեսված է նաև USB A->miniB լարի վրա, այդ մալուխը նախատեսված է գարնիտուրայի մարտկոցի լիցքավորման համար: Եվ ի վերջո հենց ականջակալների վրա առկա է դիոդ, որը թարթում է անձնական համակարգչի հետ միացման բացակայության և համաչափ վառվում է դրա առկայության դեպքում:
Ականջակալները ապահովում են հարմարավետ աշխատանքը համակարգչից 10 մ հեռավորության վրա: Օգտագործողը կարող է գտնվել բնակարանի յուրաքանրյուր մասում՝ միառժամանակ լսելով սիրված երաժշտությունը: Բացի այդ, յուրաքանչյուր պահին հեռակա կարգով կարելի է փոխել ձայնի բարձրությունը այն ստեղների օգնությամբ, որոնք տեղադրված են բարձիկներից մեկի ետին կողմում:
Ինչը վերաբերվում է ձայնի նվակարգմանը իր գնային կարգի համար գարնիտուրան շատ որակյալ է հնչում: Rapoo H1030-ը չի կարելի անվանել ականջակալներ երաժշտասերների համար, սակայն շատ հարմար կլինի ամենօրյա օգտագործման համար: Դա լավագույն տարբերակն է ֆիլմեր դիտելու, ռադիո և երաժշտություն լսելու, ինչպես նաև սկայպով խոսելու համար: Մարտկոցի մեկ լիցքավորումով 20% ձայնի բարձրության դեպքում աշխատանաքի ժամանակը կազմում է 6-7 ժամ:
Եզրակացությունները
Rapoo H1030-ը հիանալի գարնիտուրա է ամենօրյա օգտագործման համար: Դրա առավելություններից է համեմատաբար ցածր գինը, որը համակցված է բավականին բարձրորակ կատարումով:
Պաշտոնական դիստրիբյուտոր ԱՊՀ երկրներում:
«Fire Bird Distribution FZE»
PO Box 113306
Դուբայ, ՄԱԷ
Հեռախոս: +971 (0)4 298 1880
Ֆաքս: +971 (0)4 298 1884