Համակարգչային հարակից պարագաների ամենախոշոր արտադրողը՝ RAPOO ընկերությունը ներկայացնում է 8900P անլար հարակից պարագաների հավաքածու: Հավաքածուն կազմված է ուլտրաբարակ ստեղնաշարից և ֆունկցիոնալ էրգոնոմիկ մկնիկից:
Անլար սարքավորումները տրամադրում են օգտագործողին գործողությունների մեծ ազատություն և փրկում են ոչ էսթետիկ տեսք ունեցող լարերից: RAPOO 8900P հավաքածուից ստեղնաշարը և մկնիկը ապահովում են հուսալի անլար միացումը, իսկ դրանց լակոնիկ գրավիչ դիզայնը բարձր ֆունկցիոնալության համադրությամբ դարձնում են սարքավորումները յուրաքանչյուր խնդիր լուծելու պիտանի հարմարավետ և ոճային աշխատանքային գործիք:
RAPOO 8900P հավաքածուի ստեղնաշարը ունի ուլտրաբարակ մետաղյա կորպուս և լայն առանձնացրած ստեղներ՝ ճիշտ, փափուկ և պրակտիկորեն անաղմուկ սեղմումով: Չնայած կոմպակտ չափերի սարքը կարող է պարծենալ դասական դասավորվածությամբ և լիարժեք թվային բլոքի առկաությամբ: Ստեղնաշարի վերին մասում գտնվում է սենսորային վահանակը, դիպչումը որին ակտիվացնում է լուսադիոդային լուսավորումը, ի շնորհիվ որին սարքը հնարավոր է օգտագործել նաև մթույան մեջ:
RAPOO 8900P հավաքածուի ֆունկցիոնալ մկնիկը բացի կառավարման ստանդարտ միջոցների հագեցած է սենսորի զգայողության փոփոխման կոճակով (հասանելի են երկու նշանակությունները ՝ 800 և 1600 dpi), երկու ծրագրավորված կողմնային ստեղներով և հարմար սահիչով, որի օգնությամբ կարելի է հեշտորեն անցնել մի պրոֆիլից մյուսը տարբեր ծրագրերի (ինչպես օֆիսային, այնպես էլ խաղային) հետ աշխատանքի ընթացքում: Մկնիկի ռետինե կողմային ներդրվագները կկանխեն սայթակումը, իսկ էրգոնոմիկ ձևը թույլ կտա հանգիստ անդադար աշխատել և խաղալ մի քանի ժամ շարունակ:
RAPOO 8900P հավաքածուի ստեղնաշարը և մկնիկը ստանում են ազդանշանը մեկ կոմպակտ ընդունիչից 5 Գգց հաճախականության վրա, որը թույլ է տալիս խուսափել խոչնդոտները այլ անլար սարքավորումներից , որոնք աշխատում են 2,4 ԳԳց ստանդարտ հաճախականության վրա:
Պաշտոնական դիստրիբյուտոր ԱՊՀ երկրներում՝
«Fire Bird Distribution FZE»
PO Box 113306
Դուբայ, ՄԱԷ
Հեռախոս: +971 (0)4 298 1880
Ֆաքս: +971 (0)4 298 1884