Հոկտեմբերին itTREND.am-ը հանդես կգա ամբողջապես նոր տեսքով

Հոկտեմբերին itTREND.am-ը հանդես կգա ամբողջապես նոր տեսքով: Կփոփոխվի կայքի ողջ դիզայնը: Բացի արտաքին փոփոխություններից, այսուհետ մենք կներկայացնենք Ձեր ուշադրությանը էլ ավելի հետաքրքիր և օգտակար բովանդակություն՝ թե՛ տեքստային, թե՛ լուսանկարների և թե՛ տեսանյութերի տեսքով:

Մեր ընթերցողները մեզ մոտ մշտապես կարող են ծանոթանալ բարձր տեխնոլոգիաների ոլորտի նորություններին՝ սկսած նոր սարքավորումներից մինչև սոցցանցեր: Բացի դրանից, կարող եք հետևել մեր կայքի Know How բաժինը, ուր կփորձենք ձեզ սովորեցնել, թե ինչպես շփվել 21-րդ դարի օրեցօր էլ ավելի խելացի դարձող սարքավորումների հետ:

Դե իսկ եթե հետաքրքրված եք, թե ինչ է կատարվում Հայաստանի ՏՏ ոլորոտում, ապա մեր «Լուրեր Հայաստան» բաժնում կարող եք տեղեկանալ, թե տեխնոլոգիաներին նվիրված ինչ միջոցառումներ և մրցույթներ են կազմակերպվում Հայաստանում, ովքե՞ր են մերօրյա գիքերը, ինչպիսի՞ հայկական ծրագրեր կան և այլ ուշագրավ նորություններ ոլորտից:

Առաջարկում ենք Ձեզ միանալ itTREND.am-ի Facebook-ի պաշտոնական էջին:

Սիրով՝  itTREND.am թիմ