Ինտերնետում տարածվել է կեղծ գովազդ, որը քարոզում է՝ «ներբեռնիր iOS 7 և քո iPhone-ը կդառնա անջրանցիկ»: Այս գովազդը հիմարեցրել է Apple սարքավորումների որոշ օգտագործողների:
iOS 7 օպերացիոն համակարգից օգտվողներին շփոթեցնող համացանցում տարածված հայտարարությունը շատ նման է Apple-ի կողմից տարածվող գովազդներին:
Tweeter սոցիալական ցանցի բազմաթիվ օգտագործողներ գրել են միկրոբլոգում, որ հավատացել են անհայտ ծագում ունեցող հրապարակմանը: Ոմանք զայրացել են անհաջող կատակից, ոմանք խաբվել են, իսկ ոմանք սկսել են ավելի զարգացնել կատակը՝ գրելով, թե իրենց սմարթֆոնը իրոք անջրանցիկ է դարձել օպերացիոն համակարգի թարմացումից հետո:
Աղբյուրը՝ Cnet.com