Ներկայացվել է խաղային Steam OS օպերացիոն համակարգը

Valve Software ընկերությունը հանրությանն է ներկայացրել Steam OS օպերացիոն համակարգը, որը նախատեսված է խաղային համակարգիչների, Steam Box-ի և հեռուստատեսային կցորդների համար: Նշենք, որ համակարգի կոդը հասանելի կլինի բոլոր օգտագործողներին և արտադրողներին (Open Source):

Օպերացիոն համակարգի առանձնահատկությունը Steam խաղերի օնլայն խանութն է: Valve-ի գլխավոր տնօրեն Գեյբ Նյուէլի խոսքով՝ Steam OS-ը ստեղծվել է՝ որպես Windows 8 սենսորային օպերացիոն համակարգի այլընտրանք: Նա նաև նշել է, որ խաղային օպերացիոն համակարգով աշխատող առաջին սարքերը պատրաստ կլինեն արդեն 2014թ.:

Աղբյուրը՝  Gagadget.com