Volkswagen-ը դադարեցնում է հիփփի-ավտոբուսների արտադրությունը

Volkswagen ընկերության բրազիլական մասնաճյուղն այլևս չի արտադրի 60-ականների սիմվոլ հանդիսացող, արվեստասերների շրջանում լայնորեն օգտագործվող Volkswagen Transporter (T2) միկրոավտոբուսներ:

Volkswagen T2-ի արտադրությունը պաշտոնապես կդադարեցվի ս.թ. դեկտեմբերի 31-ին: Պատճառը միկրոավտոբուսի՝ ներկայիս անվտանգության կանոններին չհամապատասխանելն է, մասնավորապես՝ մեքենայի արգելակման համակարգը հին է, իսկ անվտանգության բարձեր չկան:

Նշենք, որ ստեղծման օրից ի վեր ողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 10  մլն T2: Առաջին մոդելը հայտնվել է վաճառքում 63  տարի առաջ:

Աղբյուրը՝ TheVerge.com