Chrome-ում ավելացվել է նկարներով որոնման հնարավորություն

Google-ի Chrome դիտարկչի վերջին տարբերակում լուծված են անվտանգության 50 խնդիրներ, ինչպես նաև այն հնարավորություն է  տալիս օգտագործողներին որոնում կատարել նկարների միջոցով՝ աջ քլիք անելով անմիջապես նկարի վրա և ընտրելով «Search Google for this image» տարբերակը:

Google-ի պաշտոնական բլոգը գրում է, որ այս հնարավորությունը հասանելի է Windows, Mac OS, Linux և Chrome Frame օգտագործողների համար:

Բացի այս նորամուծությունից, Chrome-ի 30-րդ կայուն տարբերակում ավելացվել են նոր API-ներ (application programming interface) և դիտարկչի ընդհանուր աշխատանքն արագացնող և կայունացնող փոփոխություններ:

Աղբյուրը՝ PCworld.com