“Warcraft” ֆիլմը կցուցադրվի 2015 թ. դեկտեմբերի 18-ին

Հայնտի է հանրահայտ World of Warcraft վիդեոխաղի շարքի վրա հիմնված ֆիլմի թողարկման ժամանակացույցը: Ապագա ֆիլմի ռեժիսորը կլինի “Լուսին” (Moon) և “Սկզբնական Կոդ” (Source Code) գիտաֆանտաստիկ ֆիլմերի հեղինակ Դունկան Ջոնսը:

Սցենարիստը Չարլզ Լիվիթն է, ով գրել է նաև Լեոնարդո ԴիԿապրիոյի “Արյունոտ Ադամանդ” (Blood Dimond) քաղաքական դրամայի սցենարը: Legendary Pictures-ը և Universal Pictures-ը կֆինանսավորեն ֆիլմի պատրաստումն ու տարածումը:

Ի տարբերություն Ջոնսի նապորդ ֆիլմերի, որոնք ունեցել են փոքր բյուջե` ոչ ավել, քան 35 միլիոն դոլար, Warcraft-ի բյուջեն կկազմի 100 միլիոն դոլար:  Ֆիլմը հագեցած կլինի հատուկ էֆֆեկտներով:

Աղբյուր` The Verge