Microsoft-ի օպերացիոն համակարգերի բաժնի ղեկավար Թերի Միերսոնը խնդրել է HTC-ին օգտագործել Windows Phone օպերացիոն համակարգը՝ որպես Android-ով աշխատող սմարթֆոնների այլընտրանքային՝ երկրորդ ՕՀ:
Microsoft-ը նույնիսկ քննարկել է Windows Phone-ի լիցենզիան HTC-ի համար անվճար դարձնելու տարբերակը: Բանակցություններն HTC-ի հետ դեռևս նախնական փուլում են, այնպես որ դեռևս պարզ չէ՝ կկայանա համագործակցությունը, թե ոչ:
Հիշեցնենք, որ HTC-ն թողարկել է Windows Phone-ով աշխատող սմարթֆոններ, սակայն հիմնական ջանքերն ընկերությունը գրեթե միշտ ուղղել Android ՕՀ-ով աշխատող սարքերի թողարկմանը:
Աղբյուրը՝ gizmodo.com