Nokia-ն այլևս չի թարմացնի Symbian-ի հավելվածները

Symbian OS2014-ի հունվարի մեկից Nokia ընկերությունը կդադարի Symbian և Meego օպերացիոն համակարգի համար նախատեսված հավելվածների ընդունումը, ինչպես նաև այլևս չի թարմացնի գոյություն ունեցողները, հաղորդում է Forbes-ը:

Հիշեցնենք, որ Nokia-ն դեռ 2011-ին որոշել է հրաժարվել իր սեփական օպերացիոն համակարգից`Symbian-ից, և ընտրել է Windows Phone ՕՀ-ն: Սակայն WP-սմարթֆոններն այնքան էլ չեն արդարացրել իրենց և վաճառքի ծավալներով զգալիորեն հետ են մնում Samsung և Apple ընկերությունների արտադրանքից:

Բացի այդ` Microsoft-ը 2014թ.-ի առաջին եռամսյակում պատրաստվում է  5,44 միլիարդ եվրոյով գնել Nokia-ի սմարթֆոնային ստորաբաժանումը:

 Աղբյուրը՝digit.ru