iPhone 6-ը կունենա 4.8 դյույմանոց էկրա՞ն

iPhone 6Jefferies-ի վերլուծաբան Փիթեր Միսեկի կանխատեսմամբ` մյուս տարի կթողարկվի ավելի մեծ` 4.8 դյույմանոց էկրանով iPhone: Նա չի մեկնաբանել իր հայտարարությունը, սակայն նշել է, որ վերջին եռամսյակում  թողարկված սմարթֆոնների 50%-ից ավելին ունի 4 դյույմից մեծ էկրան:

Վերլուծաբանի կարծիքով` մեծ էկրանով iPhone-ը շատ լավ տարբերակ կինի նրանց համար, ովքեր ձեռք չեն բերել վերջերս թողարկված  5S/5C սերունդների iPhone-ը:

CNET-ի անցկացրած հարցումները ցույց են տվել, որ հարցվածների 60%-ը կցանկանար, որ հաջորդ սերնդի iPhone-ն ունենար 4.7 դյույմից մեծ էկրան:

Աղբյուրը`cnet.com