Apple-ը հնարավոր է իրացնի 10 մլն iWatch

iWatch2 4Gene Munster-ի վերլուծաբան Փայփեր Ջեֆրեյի անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ Apple-ը առաջին մեկ տարվա ընթացքում կարող է վաճառել մոտ  10 միլիոն iWatche ժամացույցներ՝ ավելացնելով ընկերության եկամուտը 750 միլիոն դոլարով:

Հետազոտության շրջանակներում 799 ամերիկացի սպառողներ մասնակցել են հարցմանը՝ պատասխանելով այն հարցին՝ արդյոք իրենք ձեռք կբերեին Apple iWatch $350 դոլարով:

Հարցվածների 12%-ը հայտնել է, որ կուզենար նման ժամացույց ունենալ: Ստացվում է, որ iPhone օգտագործողների 2-4%-ը կարող է նման սարքի պոտենցիալ սպառող դառնալ: 293 միլիոն iPhone օգտագործողի պարագայում առաջին տարվա ընթացքում կվաճառվի 5-10 մլն խելացի ժամացույց:

Եթե iWatch-ը վաճառվի 350 դոլարով, ընկերությունը կունենա  միջինում $790 միլիոն եկամուտ:

Apple-ը դեռ չի հայտարարել, որ պատրաստվում  է նման ժամացույց թողարկել, բայց ընկերության ղեկավար Թիմ Քուքը նշել է D11 կոնֆերանսին, որ կրելու համար նախատեսված տեխնիկան բավական հետաքրքիր միտք է:

Աղբյուրը`usatoday.com