Microsoft ընկերությունն վերաթողարկել է WP օպերացիոն համակարգի համար նախատեսված YouTube հավելվածը, որն իրենից ներկայացնում է «shortcut» դեպի YouTube-ի կայքը:
Ս.թ. մայիսին Google-ն ու Microsoft-ը որոշել էին համագործակցել և ստեղծել լայն հնարավորություններ ընձեռող YouTube հավելված, սակայն Microsoft-ի ստեղծածը հակասեց Google-ի օգտագործման պայմաններին, ու այդպիսով համագործակցությունը ոչ մի արդյունք չտվեց:
Նոր հավելվածը թողարկվեց օգոստոսին, սակայն մեկ օր անց դադարեց աշխատել: Խնդիրն այն էր, որ հավելվածը գրված չէր HTML5-ով, ինչպես ցանկանում էր Google-ը: Հուսանք` այսօր թողարկված տարբերակը տարաձայնությունների պատճառ չի դառնա:
Աղբյուրը` techcrunch.com