Հարավկորեական Naver ինտերնետային ռեսուրսը հաղորդում է, որ Galaxy S4-ի ոչ այնքան հաջող վաճառքներից հետո Samsung ընկերությունը որոշել է 2014-ի հունվարին ներկայացնել արդեն հաջորդ սերնդի Galaxy S5 սմարթֆոնը:
Ինչ վերաբերում է S5-ի տեխնիկական տվյալներին, ապա այն կունենա Samsung-ի 64-բիտանոց ութամիջուկ Exynos 5430 պրոցեսոր, որի առանձնահատկությունը միաժամանակ ութ չիպերը աաշխատացնելու տեխնոլոգիան է: Նշենք, որ Galaxy S4-ում և Galaxy Note 3-ում 8-ից միայն 4-ն են կարողանում միաժամանակ աշխատել:
Սպասվում է, որ Samsung Galaxy S5-ը կունենա 16MP տեսախցիկ:
Աղբյուրը՝ indiatimes.com