Apple-ի iWatch խելացի ժամացույցները կցնցեն աշխարհը

iWatch-01

ՏՏ հսկայի նոր սարքավորումը կարող է ընկերության ամենաշատ վաճառվող արտադրանքներից մեկը դառնալ: Դրա մասին վկայում է ԶԼՄ-ների և հավանական գնորդների բարձր հետաքրքրությունը “խելացի ժամացույցների” շուրջ: Հիմնվելով հետազոտական ընկերություն Piper Jaffray-ի ուսումնասիրության վրա՝ կարելի է ենթադրել, որ եթե iWatch-ն արժենա 350 դոլար, ապա Apple-ին կհաջողվի վաճառել 5-ից 10 միլիոն օրինակ առաջին տարվա ընթացքում:

Chosan Ilbo չինական լրատվականը հաղորդում է, որ Apple iWatch-ը կթողարկվի երեք տարբեր չափսերով՝ 1,5, 1,4 և 1,3 դյույմ ճկվող էկրաններով: Ըստ Financial TImes-ի, ամերիկյան ընկերությունը բավական մեծ ռեսուրսներ է ծախսում խելացի ժամացույցների պատրաստման և զարգացման վրա: iWatch-ը հավանաբար չի թողարկվի մինչև հաջորդ տարվա աշուն:

2012 թվականի դեկտեմբերից Apple-ը Intel ընկերության հետ համատեղ մշակում է iOS օպերացիոն համակարգի հետ աշխատող խելացի ժամացույցների նախատիպ: Նոր սարքավորումը կունենաiPhone-ի, iPad-ի և Apple-ի այլ սարքավորումներին օպերացիոն համակարգով  միանալու հնարավորություն, Bluetooth, OLED ճկվող էկրան և այլն:

Աղբյուրը՝ cnet.com