Համակարգչի ի՞նչ պարամետրեր են պահանջվում Need for Speed Rivals-ի համար

need-for-speed-rivalsElectronics Art ընկերությունը հրապարակել է Need for Speed Rivals խաղի համար պահանջվող տեխնիկական պարամետրերը: Խաղը կթողարկվի այս տարվա նոյեմբերի 21-ին: Այն նաև հասանելի կլինի հին և նոր սերնդի կոնսոլների համար:

Մինիմալ տեխնիկական պահանջներն են.

  • Օպերացիոն համակարգ: Windows XP, Windows Vista (SP2), Windows 7

  • Պրոցեսոր: Intel 2.4 ԳՀց երկու միջուկանոց, AMD 2.6 ԳՀց Athlon X2

  • Հիշողություն: 4 Գբ

  • 30 Գբ ազատ տարածություն

  • Վիդեո: AMD Radeon 3870 512 Մբ, NVIDIA GeForce 8800 GT 512 Մբ

  • DirectX 10.1

  • Ինտերնետ կապ: 512 Կբ/Վ

Need for Speed Rivals-ում խաղացողն ընտրում է ոստիկանի կամ վարորդի դերը: Նրան սպասվում են ռիսկային փորձություններ, պարգևատրումներ և հետևանքներ: Վարորդի առաջադրանքն է, որքան հնարավոր է շատ ոստիկանների հիմարացնել և ստանալ Speed Points միավորներ, որոնք հնարավորություն կտան նրան նոր մեքենաներ և այլ առարկաներ ձեռք բերել խաղի մեջ: Երբ ոստիկանները ձերբակալեն վարորդին, նա կկորցնի ամեն ինչ: Ոստիկանի դերում խաղացողը պետք է հետապնդի հանցագործ վարորդներին և բարձրացնի իր վարկանիշն ամեն հաջողված փորձից հետո: Վարկանիշներով ոստիկանը կարող է բարելավել իր ոստիկանական մեքենան կամ նոր առարկաներ ձեռք բերել, որոնք կօգնեն խաղում:

Աղբյուրը՝ Cnews.ru