Համակարգիչների վաճառքը շարունակում է անկում ապրել

pc

Սեղանի համակարգիչների և նոութբուքների վաճառքը 2013-ին կկրճատվի 11,2%-ով՝ կազմելով  303 միլիոն, հաղորդում է Gartner վերլուծական ընկերությունը:

Միևնույն ժամանակ զգալիորեն կմեծանա սմարթֆոնների մասնաբաժինը. սպասվում է, որ 2013-ին սմարթֆոնների վաճառքը կավելանա 3,7% տոկոսով՝ հասնելով 1,8 միլիարդ միավորի: Վաճառքի ամենամեծ աճը կգրանցեն պլանշետները՝ 42,7% (ընդհանուր առմամբ 184 միլիոն միավոր):

Gartner-ի տվյալներով՝ 2013թ. Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերի մասնաբաժինը կկազմի  38% կամ 880 միլիոն միավոր: Իսկ Windows-ով աշխատող սարքերի վաճառքը կնվազի 4,3%-ով՝ կապված համակարգիչների վաճառքի անկման հետ: Ինչ վերաբերում է Mac OS-ին և iOS-ին, ապա տվյալ օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վաճառքը կավելանա  27,7%-ով: