Apple-ի նոր Mac OS X Mavericks ՕՀ կլինի անվճար

OS X Mavericks 02OS X Mavericks օպերացիոն համակարգն այսուհետ օգտագործողներին կտրամադրվի անվճար: Apple ընկերության մամուլի ասուլիսին նոր օպերացիոն համակարգը ներկայացրել է Apple-ի ծրագրային ապահովման փոխնախագահ Քրեյգ Ֆեդերիգին:

Նոր OS X Mavericks-ը հասանելի կլինի հոկտեմբերի 22-ից: Հիշեցնենք, որ այն համալրված է Apple-ի սեփական քարտեզներով և  iBooks հավելվածով, որը նախատեսված գրքեր ընթերցելու համար: Բացի այդ՝ օրացույցը ինտեգրված է քարտեզի, եղանակի տեսության և Facebook-ի միջոցառումների հետ:

Փոփոխություններ տեղի են ունեցել Finder ֆայլային մենեջերում: Mac OS X Mavericks-ում Finder-ն ունի պատուհաններ, ինչպես դիտարկիչներում է, ինչը թույլ է տալիս միաժամանակ բացել մի քանի թղթապանակներ:

Mavericks-ը, ինչպես բոլոր օպերացիոն համակարգերը, հնարավոր կլինի տեղադրել Mac App Store ինտերնետային խանութից:

Աղբյուրը՝ theverge.com