ВКонтакте-ն թողարկել է Windows-հավելված, որը համալրված է սոցցանցի բոլոր հիմնական հնարավորություններով: Ցանկացողները կարող են տեղադրել այն Windows Store օնլայն խանութից:
Մշակողները կշարունակեն աշխատել հավելվածի վրա՝ ավելացնելով բոլոր հնարավորությունները, որպեսզի օգտագործողները կարողանան լիարժեք օգտվել Vkontakte-ից:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ նման հավելված է թողարկել նաև Facebook սոցցանցը:
Աղբյուրը՝ digit.ru