Yandex ռուսական ինտերնետ-ընկերության բաժնետոմսերը դարձել են 37.3 դոլար այն բանից հետո, երբ ընկերությունը NASDAQ բորսայի բացմանը հրապարակել է իր ֆինանսական հաշվետվությունը:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, Яндекс-ի մաքուր եկամուտը, ըստ US GAAP-ի, երրորդ եռամսյակում աճել է 117%-ով՝ կազմելով 4,967 միլիարդ ռուբլի՝ համեմատած նախորդ տարվա նույն եռամսյակի ցուցանիշի հետ:
2013թ.-ի հունվարից հետո Yandex-ի ակցիաների գինը Nasdaq-ում աճել է 90%-ով՝ դառնալով 41 դոլար: Սակայն արժեթղթերի առաջնային տեղաբաշխման ժամանակ դրանց գինը ընկել է 3,5%-ով, իսկ առաջին րոպեների ընթացքում՝ 9%-ով:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ի տվյալներով Yandex-ը ձեռք է բերել 6.6 միլիոն արժեթղթեր:
Աղբյուրը՝ Digit.ru