Apple-ը երեք ամսում վաճառել է 33,8 միլիոն iPhone

iPhone 5S hands onApple ընկերությունն  ընթացիկ ֆինանսական տարվա չորրորդ եռամսյակում (հուլիս-սեպտեմբեր) վաճառել է 26%-ով ավելի շատ iPhone, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական բլոգը:

Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին, որ  Apple-ը կվաճառի մոտ 33,4 միլիոն iPhone, սակայն ցուցանիշները գերազանցել են սպասված արդյունքը. եռամսյակում վաճառվել է 33,8 միլիոն օրինակ:

Ռեկորդային շարունակում է մնալ 2012-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ցուցանիշը՝  47,8 միլիոն սարք: Իսկ iPhone-ների ողջ պատմության ընթացքում՝ 2007 թվականից ի վեր իրացվել է մոտ 420 միլիոն «խնձորային» սմարթֆոն: