Google-ը թողարկել է իր Android բջջային օպերացիոն համակարգի 4.4 KitKat թարմացումը: Սմարթֆոնների ամենաթանկ մասերից մեկը հանդիսացող օպերատիվ հիշողության պահանջվող ծավալի կրճատման շնորհիվ հնարավոր կլինի նոր ՕՀ-ն աշխատացնել փոքր հզորությամբ սարքավորումների վրա: Պաշտոնական բլոգում ամերիկյան ընկերությունը նշել է, որ այդ հնարավորությամբ պատրաստվում է մեծացնել օգտագործողների քանակը: Google-ի մասնագետները հասել են դրան որոշ ֆոնային պրոցեսների հեռացման և Android-ի այլ կոմպոնենտների օպտիմիզացման շնորհիվ:
Օպերացիոն համակարգի նոր տարբերակում Hangouts, SMS և MMS հավելվածների հաղորդագրությունները նույն տեղում են պահպանվում, որպեսզի օգտագործողը հնարավորություն ունենա տեսնել նշված կոնտակտի հետ շփման պատմությունը բոլոր աղբյուրներից: Ավելի ունիվերսալ է դարձել փնտրման ֆունկցիան: Այսուհետ կարելի է գտնել փնտրել բաժանորդի մասին տեղեկատվությունը ոչ միայն կոնտակտների մեջ, այլև բոլոր հասանելի հավելվածներում:
Առաջին սարքավորումը, որի վրա աշխատեց Android 4.4 KitKat-ը, դարձավ Nexus 5 սմարթֆոնը, որը ներկայացվեց օպերացիոն համակարգի հետ միասին: