Google-ն իր պաշտոնական բլոգում ներկայացնում է նոր ՕՀ-ի ամենակարևոր նորամուծությունները:
Թարմացված ծրագիր զանգերի համար
Կոնտակտներում հեռախոսահամարները դասակարգվում են ըստ շփման հաճախականության: Բացի դրան օգտագործողը կարող է ներմուծել մոտ գտնվող ցանկացած ընկերության անվանում և սմարթֆոնը կգտնի նրանց հետ կապվելու համար անհրաժեշտ հեռախոսահամարը՝ Google Maps-ի հետ ինտեգրացիայի շնորհիվ:
Google Now-ն ավելի մոտիկ է դարձել
Ինտերնետ հսկայի վիրտուալ օգնականը, որը ցուցադրում է օգտագործողին նրան անհրաժեշտ ինֆորմացիան ըստ նրա կոորդինատների, այսուհետ միշտ կլինի Android սարքավորումների վերևի ձախ անկյունում:
Միայն Hangaouts
Hangouts ծառայությունը, որն ի սկզբանե Google-ը նախագծել էր որպես այլընտրանք Skype-ին՝ ինտեգրվել է Android 4.4-ում: Հավելվածը փոխարինել է ավանդական SMS հաղորդագրությունների համակարգին և թույլ է տալիս փոխանակվել նկարներով և տեսանյութերով այլ Android օգտագործողների հետ:
Ցածր տեխնիկական պահանջներ
Google-ը ստեղծել է քիչ ռեսուրսներ ծախսող ՕՀ: KitKat-ում իջեցվել է պահանջվող օպերատիվ հիշողության չափը և արդյունքում ավելացել է սմարթֆոնների և պլանշետների թիվը, որոնք կարող են աշխատել Android 4.4-ով:
Դիզայն և նավարկում
Վերին և ստորին նավարկման պատուհանները այժմ կիսաթափանցիկ են, ինչը թույլ է տալիս էկրանի ֆոնային նկարին երևալ ամբողջությամբ:
Հարմար տպագրում
Օգտագործողը կարող է տպագրել ցանկացած բովանդակության մաս Android հավելվածներից` նկարներ, փաստաթղթեր, վեբ-էջեր՝ իր սմարթֆոնից կամ պլանշետից Wi-Fi-ի միջոցով՝ միացնելով այն Google Cloud Print ամպային ծառայությանը, եթե կա դրան միացված տպագրող սարք:
Վճարում սմարթֆոնից NFC-ի միջոցով
Աստիճանաբար շատանում են բանկային հաշիվների հետ ինտեգրված SIM քարտերը, ինչը թույլ է տալիս վճարումներ կատարել միանգամից սմարթֆոնից: Android 4.4-ում ավելի հեշտ է դարձել NFC-ի միջոցով վճարումներ կատարող հավելվածների ստեղծումը:
Քայլերի ճանաչում և հաշվարկ
Հավելվածներ պատրաստող ծրագրավորողները կարող են օգտվել նաև երկու նոր ֆունկցիաներից` քայլերի ճանաչում և հաշվարկ: Դրանց միջոցով հնարավոր է հաշվել քայլերի քանակը վազքի ընթացքում, ինչն օրինակ օգտակար կլինի ֆիտնես-հավելվածների համար:
Էկրանի ձայնագրում
Օգտագործողը կարող է ձայնագրել էկրանի վրա տեղի ունեցող գործողությունների բարձրորակ տեսահոլովակ, որտեղ, օրինակ, երևում է Android-ի հավելվածներից մեկի աշխատանքը, ինչը կարող է օգտագործվել ուղեցույցների ստեղծման համար:
Աղբյուր` Digit.ru