Թողարկվել է 6 ՏԲ ռեկորդային տարողությամբ կոշտ սկավառակ

6TbHGST ընկերությունը ներկայացրել է 6 ՏԲ տարողությամբ կոշտ սկավառակ: Ընկերությանը հաջողվել է սկավառակում տեղավորել հավելյալ երկու թիթեղ, ինչը հաջողվել է հելիում օգտագործելու շնորհիվ, որով լցվել է սկավառակի պարունակությունը՝  նվազեցնելով աշխատանքային ջերմաստիճանը:

HGST-ի՝ Western Digital-ի դուստր ընկերության ներկայացուցիչները նշել են , որ սկավառակը նախատեսված է շուկայի կորպորատիվ սեգմենտի համար: Ultrastar He6-ում  23%-ով ավելացված է նաև էներգախնայողությունը:

«Հելիումով աշխատող հարթակը հիմք կդառնա նոր տեխնոլոգիաների զարգացման համար»,-նշել են ընկերության ներկայացուցիչները: Ներկայումս HGST ընկերությունը թեստավորում է Ultrastar He6 սկավառակները, որոնց վաճառքը նախատեսված է սկսել 2014թ.:

Աղբյուրը՝ Cnews.ru