Թողարկվել է TeamViewer 9-ի բետա-տարբերակը

wake-on-lan-with-teamviewerTeamViewer գերմանական ընկերությունը թողարկել է  համակարգիչը հեռակա կառավարելու TeamViewer 9 ծրագրի հրապարակային բետա-տարբերակը: Նորամուծությունները բավական շատ են. այսուհետ հնարավոր է հեռակա կարգով միացնել համակարգիչը տեղային ցանցի առկայության դեպքում (Wake-on-LAN):

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այսուհետ օգտագործողների հաշիվները կրկնակի պաշտպանված կլինեն: Բետա-տարբերակում կա մի նոր հնարավորություն ևս. առանց համակարգիչներն իրար «միացնելու» անհրաժեշտության հնարավոր է իրար ուղարկել ֆայլեր՝ առանց չափի սահմանափակման:

Նոր տարբերակում բոլոր սեսիաների ծանուցումները ցուցադրվում են միասին՝ մեկ մենյուում:

 Աղբյուրը՝ xakep.ru