Sony-ն հրապարակել է Playstation 4-ին նվիրված տեսահոլովակ

Մնալով իր ոճի մեջ` ճապոնական ընկերությունը երկար սպասված Playstation 4-ի թողարկումից առաջ հրապարակել է առաջին գովազդային տեսահոլովակը, որը Daft Punk խմբի տեսահոլովակներից մեկի նմանակում է : Հիշենք, որ Playstation 2-ի և 3-ի առաջին տեսահոլովակները նույնպես տարօրինակ և խաղարկային են եղել:

Ապագա օգտագործողներին սարքավորման մեթոդական քայլ-առ-քայլ ներկայացումից առաջ՝ Sony-ն նախընտրել է պատրաստել տեսահոլովակ նույն կիսախավար ռետրո-ֆուտուրիստական սերվերներով սենյակում, որտեղ Sony Columbia Records ընկերությունը նկարահանել է Daft Punk խմբի Random Access Memories ալբոմի առաջին տեսահոլովակը: Daft Punk-ի ազդեցության տակ ճապոնական կոնսոլներ արտադրող խոշորագույն ընկերությունը ներկայացրել է իր վերջին արտադրանքը: Մուգ շագանակագույն ձեռնոցներով անձնավորությունը, որը տեսահոլովակի վերջում պարզ է դառնում, որ Շուհի Յոշիդան է՝ Sony Worldwide Studios-ի տնօրենը, հերթականությամբ ներկայացնում է Playstation 4-ի հետ տրվող աքսեսուարները և սարքավորումները: 500 Գբ հիշողությամբ Playstation 4-ը պաշտոնապես կներկայացվի այս ուրբաթ:

Աղբյուր՝ theverge.com