Android 4.4 KitKat-ի իլյուզիա Ձեր սմարթֆոնում

Բազմաթիվ Android օգտագործողներ չեն կարողանում սպասել ՕՀ-ի նոր թարմացմանը: Ստեղծվել է հատուկ ծրագիր, որի միջոցով Ձեր սմարթֆոնի աշխատանքը նման է դառնում KitKat-ին: KitKat-ը փորձելու համար անհրաժեշտ է տեղադրել Home Screen Launcher ծրագրային փաթեթը Ձեր սմարթֆոնում: Դրա իրագործման համար ծանոթացեք XDA ծրագրավորողների ֆորումի այս թեմային՝ forum.xda-developers.com/showthread.php?t=2506488, որտեղ գրված է տեղադրման մանրամասն ուղեցույցը և կա zip արխիվ, որի մեջ ներբեռնելուց հետո կգտնեք APK ֆայլերը, որոնք անհրաժեշտ են տեղադրման համար:

Խորհուրդ է տրվում ներբեռնել և ապաարխիվացնել zip ֆայլը Ձեր համակարգչում, այնուհետև տեղափոխել առանձնացված ֆայլերը USB-ի կամ ինտերնետի միջոցով Ձեր սմարթֆոնի մեջ: Տեղադրման գործընթացը սկսելուց համար ճշտեք՝ ձեր սմարթֆոնում հասանելի է Google-ից բացի այլ աղբյուրներից ծրագրերի տեղադրումը: Դրա համար անցեք սմարթֆոնի կարգավորումների Security բաժինը, այնուհետև գտեք “unknown sources” տողը: Եթե դրա դիմացի վանդակը դատարկ է, ապա նշեք այն: Ծրագրի տեղադրումից հետո կարող եք վայելել ձեր սմարթֆոնի գլխավոր էջն ինչպես KitKat-ում:

Աղբյուրը՝ cnet.com