Pocket 5.0 հավելվածն ավելի հեշտ կդարձնի ընթերցանությունը

pocket5Pocket ընկերությունը ներկայացրել է նախկինում Read it Later անվանմամբ հայտնի ընթերցանության հավելվածի նոր տարբերակը՝ Pocket 5.0-ը: Այն կենտրոնանում է ավելի շատ օգտագործողի փորձի վրա՝ ինչ է ներբեռնվել և ինչպես է դա օգտագործվել: Նոր Highlights ծառայությունը ավտոմատ կերպով հավաքում է ձեր պահպանած բովանդակությունը՝ հիմնվելով ձեր հետաքրքրությունների վրա:

Ընկերության հիմնադիրը նշում է, որ նախկինում շատ օգտագործողներ իրենց պահպանած նյութերի մեծ մասը չէին կարդում: Այդ պատճառով հիմա գույների և նշումների միջոցով կդասակարգվեն բոլոր նյութերը՝ ըստ հայտնիության, հեղինակության, երկարության և այլն, ինչը օգտագործողներին կօգնի ավելի հեշտ կողմնորոշվել թե ինչ կարդալ:

Աղբյուր՝ engadget.com