Ինչպիսի՞ն կլինի Apple-ի iWatch խելացի ժամացույցը

apple-iwatch-concept-6Դեռ նախորդ ամսվա ընթացքում հայտնի դարձավ, որ Apple-ի աշխատակիցները մշակում են խելացի ժամացույցի մի քանի տարբերակ, հաղորդում է Unwired View-ն՝ հղում անելով Display Search-ի վերլուծաբան Դեյվիդ Հսիեին:

Մասնագետի խոսքով՝ մյուս տարվա ընթացքում Apple-ը կներկայացնի միանգամից iWatch-ի երկու մոդել՝ 1,7 դյույմանոց, որը նախատեսված կլինի տղամարդկանց համար, և 1,3 դյույմանոց՝ կանանց համար:

Սպասվում է նաև, որ iWatch-ը կաշխատի ինքնուրույն, ոչ թե կախված կլինի iPhone-ից: Նման կարծիք է հայտնել Cantor Fitzgerald ընկերության վերլուծաբան Բրայան Ուայթը: Նա կարծում է, որ խելացի ժամացույցի շնորհիվ հնարավոր կլինի ղեկավարել ոչ միայն սմարթֆոնը, այլև կենցաղային տեխնիկան՝ սառնարանը, օդորակիչը և այլն:

Աղբյուրը՝ businessinsider.com