«Անելիք Բանկ» ՓԲԸ հաճախորդները, իրենց սմարտֆոններում անվճար ներբեռնելով ImGPS նավիգացիոն հավելվածները, կկարողանան միանգամից գտնել «Անելիք Բանկ»-ի մոտակա մասնաճյուղը, ինչպես նաև` Բանկի մոտակա բանկոմատները, ընդ որում, օգտատերերը որևէ բանկ փնտրելիս տվյալ հավելվածում առաջինը կգտնեն «Անելիք Բանկ»-ի մասնաճյուղերը:
Տվյալ հավելվածի ինտերակտիվ քարտեզի միջոցով հնարավոր է դառնում արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում:
««Անելիք Բանկ» ՓԲԸ-ն, հետամուտ լինելով իր կողմից որդեգրած նոր ռազմավարությանը` ներդնել առավել ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք պահանջարկ են վայելում բնակչության շրջանում, համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ, որոնց թվում է նաև ImGPS նավիգացիոն համակարգը մշակող կազմակերպությունը: Այն շատ հարմար է նրանով, որ կօգնի ոչ միայն Բանկի հաճախորդներին, այլ նաև` հավելվածի բոլոր օգտատերերին առավել շուտ գտնել մոտակա բանկոմատը կամ Բանկի մասնաճյուղը, ինչպես նաև տվյալ հավելվածն օգտատերերին հնարավորություն է տալիս օգտվել այլ բազմաթիվ առավելություններից».- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը: