Ներկայացվեց փոփոխվող ֆորմայով էկրանի տեխնոլոգիան

math

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) ներկայացրեց դինամիկ ռելիեֆով էկրանի տեխնոլոգիան: Նոր էկրանը ոչ միայն կարող է հստակ ցուցադրել ինֆորմացիան, այլև կարող է արագ փոխել իր ֆորման տարբեր նպատակներով: Էկրանը կոչվում է inFORM և իրենից ներկայացնում է փոքր սյուների, ուժային միացումների և կապերի համակարգ: Ամեն սյունակ հատուկ մեխանիզմի շնորհիվ կարող է վերև բարձրանալ և ներքև իջնել՝ բարձրանալով մակերևույթից տարբեր հեռավորություններով: Այս համեմատաբար պարզ մեխանիզմը թույլ է տալիս իրականության վերածել բազմաթիվ գաղափարներ:

inFORM-ն աշխատում է պրոյեկտորով, որը սյունակների համակարգին հավելյալ ինֆորմացիա է հաղորդում վերևից:  Այն գունավորում է սյունակները, տալիս նրանց խորություն, ծավալ և այլն: MIT-ի կողմից պատրաստված դեմոնստրացիոն տեսանյութում սեղան-էկրանը թույլ է տալիս տեղափոխել օբյեկտներ, դառնում է խաղադաշտ և եռաչափ մոդելների և գրաֆիկների պատկերման հարթակ, կարողանում է արդյունավետ ցուցադրել սմարթֆոնից եկած ծանուցումները: inFORM-ը նախագծվել է Դանիել Լայթինգերի և Շոն Ֆոլմերի կողմից՝ պրոֆեսոր Հիրոշի Իշիի ղեկավարությամբ:

Աղբյուր՝ theverge.com