Թողարկվել է օնլայն հեռարձակումների համար նախատեսված Looxcie 3 տեսախցիկը

Looxcie-3-CameraLooxcie սմարթֆոններին միացող վիդեոսարքավորումներ արտադրող ընկերության նոր Looxcie 3 տեսախցիկը ստացել է խորանարդաձև դիզայն և կշռում է ընդհամենը 37 գրամ: Նոր սարքավորումը ներկայացնող տեսանյությում արտադրող ընկերությունը նկարագրել է մի իրավիճակ, երբ մայրը նկարահանում է փոքր երեխայի խաղը ու Wi-Fi-ի միջոցով օնլայն հեռարձակում Facebook-ում: Փոքր տեսախցիկը կարող է օնլայն հեռարձակել 480p որակով և ուղղակի ձայնագրել 720p որակով: Այն հարմար է նաև թեժ կետերում աշխատող լրագրողների համար, որոնք ցանկանում են որակյալ օնլայն հեռարձակում ապահովել ինտերնետում:

Looxcie 3-ը մինչև 64 Գբ ծավալով microSD քարտի օգտագործման հնարավորություն է տալիս: Այն ունի 100 աստիճան տեսանելիության անկյուն և անջրաթափանց է: Բացի տեսանյութերից, օգտագործողները կարող են նաև լուսանկարներ կատարել: Տեսախցիկի հետ զուգահեռ կան օնլայն հեռարձակման, տեսանյութի խմբագրման և սոցցանցերում կիսման համար նախատեսված  iOS և Android օպերացիոն համակարգերի հետ աշխատող բջջային հավելվածներ: Looxcie 3 կոմպակտ տեսախցիկի արժեքը 100 դոլար է:

Աղբյուր` techcrunch.com