iPhone 7 Plus-ով արված առաջին լուսանկարները

Sports Illustrated ամերիկյան պարբերականը բացառիկ հնարավորություն է ստացել փորձարկելու վերջերս ներկայացված նոր iPhone 7 Plus-ի տեսախցիկը: Նշենք, որ սմարթֆոնը պաշտոնապես թողարկվելու է սեպտեմբերի 16-ին: Կրկնակի հիմնական տեսախցիկ ունեցող հեռախոսով լուսանկարվել է Թենեսի Թայթենս ու Մինոսոտա Վայկինգս ակումբների ֆուտբոլային հանդիպումը:

Լուսանկարների հղումով իր Twitter-ում կիսվել է նաև Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը:

Լուսանկարներից կարելի է ենթադրել, որ տեսախցիկը բավական լավ է նկարում` չնայած ֆուտբոլային հանդիպման ժամանակ արևային լուսավորությունը շատ հաջող է եղել:

iPhone 7-ի ու iPhone 7 Plus-ի մասին կարդացեք այստեղ:

Աղբյուրը` Sports Illustarted