NASA-ն Մարս է ուղարկել MAVEN հրթիռը

MAVENԱՄՆ կառավարությանը կից գործող տիեզերական ծառայությունը տիեզերք է ուղարկել MAVEN անունով հրթիռը: MAVEN-ը Մարսի օրբիտայում իր 10 ամսյա ծրագրի ժամանակ կուսումնասիրի մոլորակի կլիման և մակերևույթը: Արբանյակը կհասնի Մարս 2014 թվականի սեպտեմբերին և կսկսի պտտվել մոլորակի շուրջ մակերևույթից 125-ից 6000 կմ բարձրությամբ: MAVEN-ը պետք է օգտագործի իր վրա ներդրված գիտական գործիքները՝ Մարսի մթնոլորտի և իոնոսֆերայի տարբեր մասերի մասին տեղեկություն հավաքելու համար: Միաժամանակ այն կուսումնասիրի, թե ինչպես է Մարսը փոխազդում Արևի և նրա տարբեր մասերի հետ:

Ստացված տեղեկատվությունը կօգնի բացահայտել Մարսը երբևէ բնակեցված եղել է, թե ոչ, ինչն է եղել մթնոլորտի նոսրացման և ջրի անհայտացման պատճառը: NASA-ն վերջին 50 տարվա ընթացքում բազմաթիվ աշխատանքներ է կատարել Մարսի բացահայտման և ուսումնասիրման շուրջ, ուղարկել է հրթիռներ, ռոբոտներ, բայց սա առաջին անգամն է, երբ նպատակը մթնոլորտի վերին շերտերի ուսումնասիրությունն է:

Աղբյուրը՝ gigaom.com