Mozilla-ն թողարկել է նոր ինտերֆեյսով Firefox դիտարկիչ

FirefoxMozilla ընկերությունը այսօր հայտարարել է Firefox-ի նոր դիզայինի գործարկման մասին, որը կոչվում է Australis: Այն կարելի է փորձել ներբեռնելով դիտարկիչի փորձնական Firefox Nightly տարբերակը: Բացի արտաքին փոփոխություններից, բարելավվել է նաև կարգավորման համակարգը: Firefox-ի հավելվածներն աշխատում են ինչպես նախկինում: Այժմ ավելի հեշտ է դարձել կարգավորել հավելվածների և դիտարկիչի այլ մասերի աշխատանքը: Օգտագործողներն ըստ ցանկության կարող են փոփոխել Firefox-ի արտաքին տեսքն ու կառուցվածքը:

Mozilla-ն նկարագրում է Australis-ը երեք կետով.

1. Սա Firefox-ի համար ստեղծված դիզայնի ամենագեղեցիկ և մանրամասն մտածված տարբերակն է` ժամանակակից, պարզ և հարմարավետ:

2. Ավելի հիմնավոր պատկերացում կազմելու համար՝ կարելի է հիշել դիտարկիչի լռելյայն դիզայնը: Australis-ը դրա բարելավված և պարզեցված տարբերակն է` ստեղծված մարդկանց համար: Այն նախագծելուց առաջ կատարվել են ուսումնասիրություններ այն մասին, թե ինչպես են մարդիկ օգտագործում դիտարկիչներն այսօր:

3. Եվ վերջապես այն ներառում է դիտարկիչը կարգավորելու համար ստեղծված գործիքներ, որոնց միջոցով դուք կարող եք այն ձեզ հարազատ դարձնել:

Աղբյուր` thenextweb.com